ԱՄՆ Վաշինգթոն նահանգում քննիչները փորձում են պարզել բանտում 20-ամյա թուրքի մահվան պատճառը։ Արքան Չեթինը սպանդ էր իրականացրել առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով հինգ մարդ էր զոհվել։ Չեթինին կախված են գտել Սնոհոմիշ շրջանի բանտում։
Նախնական վարկածով, Չեթինն ինքնասպանություն է գործել։ Դեպքից քիչ առաջ դատապարտյալը հոգեբուժական փորձաքննություն էր անցել, որի արդյունքները նախատեսվում էր հրապարակել հաջորդ շաբաթ կայանալիք դատական լսումների ընթացքում։ Շերիֆի գրասենյակի ներկայացուցչի փոխանցմամբ, որեւէ ապացույց դեռ չկա, որ Չեթինին կարող էին սպանած լինել, ըստ ամենայնի, նա ինքնասպան է եղել։
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին Թուրքիայից ներգաղթած Արքան Չեթինը՝ զինված հրացանով, ներխուժել էր Բերլինգթոնի Cascade Mall առեւտրի կենտրոն եւ գնդակահարել հինգ մարդու։ Սպանվել էին в 61-ամյա Չաք Իգենը, 95-ամյա Բեաթրիս Դոթսոնը՝ Թենեսիից, 64-ամյա Բելինդա Գելդը, 52-ամյա Շեյլա Մատինն ու 16-ամյա Լարա Սարայը։ Չարագործը մտել էր կոսմետիկայի բաժին, որտեղ էլ սկսել էր կրակոցները, ապա փախուստի էր դիմել։ Ոստիկանները կարճ ժամանակ անց ձերբակալել էին նրան։ Ձերբակալության ժամանակ Չեթինը զինված չէր եղել եւ իրեն տարօրինակ էր պահել։
Հետաքննության ընթացքում ապացույցներ չէին ձեռքբերվել, որ նա կապ ունի իսլամական ծայրահեղականների հետ։ Առանձնակի դաժան հանցանքի համար նրան մահապատիժ էր սպառնում, թեեւ Վաշինգթոն նահանգում մորատորիում է գործում։ Չեթինին Սնոհոմիշի բանտ էին տեղափոխել մոտ մեկ ամիս առաջ։ Նա արդեն հասցրել էր բողոքել, որ մյուս դատապարտյալներն իր նկատմամբ թշնամաբար են տրամադրված։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55