Թուրքիայի արևմտյան Այդին նահանգի դատարանը արդարացրել է բժիշկ Բիլգին Չիֆթչիին, ով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլումի հետ, հայտնում է T24 հեռուստաալիքը:
Չիթֆչին ավելի վաղ Facebook-ում տեղադրել էր Էրդողանի ու Գոլումի մի քանի լուսանկարներ կողք-կողքի` դեմքի նույն արտահայտություններով: Այդ լուսանկարները տեղադրելուց հետո Չիֆթչիին նախագահին վիրավորելու համար հեռացրել են պետական աշխատանքից և քրեական գործ հարուցել նրա դեմ, որով նրան սպառնում էր երեք ամսից մինչև երկու տարվա ազատազրկում:

