Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը խոստանում է ընտրվելու պարագայում ապրիլի 24-ն ընդգրկել երկրի ազգային հիշատակի օրերի ցանկում: Այդ մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:
Հարցին, կշարունակի՞ արդյոք ավանդույթը, երբ Ֆրանսիայի նախագահը յուրաքանչյուր ապրիլի 24-ի մասնակցում է Փարիզում կազմակերպվող հիշատակի արարողություններին, Էնյանը նշել է. «Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի են ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, դա Ֆրանսիայի պատիվն է` ի հիշատակ եղբայրական ժողովրդի ողբերգության: Իհարկե, ես կմասնակցեմ որպես նախագահ`հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ համայնքին: Դա բոլոր հայերի համար հատուկ օր է և կդառնա ազգային հիշատակի օր»:
Նրա խոսքով` այն կերպ, ինչպես Ֆրանսիան է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցույց է տալիս, որ շարունակում է աջակցել իր քաղաքացիներին` աշխարհի ժողովուրդների ժխտողականության դեմ. «որպեսզի ճշմարտությունն ու պատմական իրականությունը ճանաչվի»:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Եվրոպական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը, Էնյանն ասել է, որ ֆրանսիացի ոչ շատ քաղաքական գործիչներից է, ով 2003 թվականից հետևողականորեն դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Ես մշտապես պայքարել եմ այդ անդամակցության դեմ, ինչը չի համապատասխանում ԵՄ գաղափարին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55