ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պարզել՝ արդյոք համապատասխանել է ԱՄՆ-ի շահերին միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկումը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, գրում է Reuters գործակալությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ուսումնասիրել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որին մասնակցելու են Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարության ներքո տարբեր հաստատություններ: Ուսումնասիրությունը կգնահատի, թե արդյոք Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների ազգային շահերի համար»,- ասված է Թիլերսոնի հայտարարությունում:
Ընդ որում՝ Պետքարտուղարությունը հաստատում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ուղղված նամակում, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը պահպանում է իր պարտավորությունները՝ պայմանավորվածությունների համաձայն:
«Այնուամենայնիվ, պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Իրանի դերի վերաբերյալ՝ որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն, և տեղեկացրել է Կոնգրեսին ԱՄՆ ազգային անվտանգության շահերին պատժամիջոցների հետագա դադարեցման համապատասխանության վերաբերյալ գնահատականի ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ»,- նշվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
Իրանի և միջազգային «միջնորդ վեցյակի» միջև պատմական միջուկային համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55