Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամ, խորհրդարանի` Մարդինից ընտրված պատգամավոր Միթհաթ Սանջարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են քննել 2.5 մլն չկնքված քվեաթերթիկների հարցը, որոնք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ հաշվվել են իշխանության օգտին:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը, Սանջարը նշել է, որ իշխանությունը չի կարող ստիպել ժողովրդին ընդունել այս հանրաքվեն՝ առանց չկնքված քվեաթերթիկների գործի քննության:
Նա նաև հավելել է, որ նախընտրական շրջանում իշխանությունն ամեն կերպ փորձել է խոչընդոտել ընդդիմության քարոզչությանը և հավասար պայմաններ չի ստեղծել նախընտրական քարոզչության համար:
Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ բացի բազմաթիվ սպառնալիքներից ու հարձակումներից՝ նրանց արգելվել է ելույթ ունենալ մի շարք նահանգներում, իսկ նախագահը, որն ըստ Սահմանադրության պետք է չեզոք դիրք գրավեր հանրաքվեի ժամանակ, գրեթե ամեն օր քարոզչական ելույթներ է ունեցել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55