ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը` երկար տարիների արդյունավետ համագործակցության համար, նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախ Հայաստանի կրթական համակարգի ձևավորման առաջին իսկ օրերից վերոնշյալ կազմակերպությունը շատ գործուն դերակատարում է ունեցել կրթության որակի առաջընթացի և, առհասարակ, ոլորտի կայացման գործում: ««Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն առաջիններից մեկն էր, որ սկսեց տնտեսագիտության նոր համակարգի աստիճանական ներմուծումը կրթության ոլորտ և ինքնուրույն ձևավորեց սեփական համակարգը, որն արդեն հասնում է հարյուրավոր դպրոցներ և ընդգրկում հազարից ավելի ուսուցիչներ: ՀՀ վարչապետի հանձնարակականի հիման վրա ձևավորված ֆինանսական կրթության ընդհանուր հայեցակարգի շրջանակում ներկայումս ունենք դպրոցների այն համախումբը, որտեղից կսկսենք ծրագիրը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև Կենտրոնական բանկին, որի հետ համատեղ ջանքերի արդյունքում մշակվել է ձեռնարկատիրական կրթության ամբողջական փաթեթը: «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանը` ընդգծելով, որ այն կարող է հանդիսանալ պետական կառույց-հասարակական կազմակերպություն համագործակցության լավագույն օրինակ: «Ուրախ ենք, որ 26 տարվա մեր համագործակցությունը հասել է այս պատասխանատու և կարևոր փուլին: Հուշագրով ձեռնարկատիրական կրթությունը ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև տարրական դպրոցը: Ուրախ եմ, որ այս հարցում Հայաստանը համահունչ քայլում է աշխարհի այլ երկրների հետ: Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ` հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշի
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01