 
            Հայաստանն ապրիլի 19-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներին: Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման շրջանակում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարում ն ապահովող աշխատանքային խմբի համակարգող խորհրդի 4-րդ նիստի ժամանակ քննարկվել են թե´ ԵԱՏՄ, թե´ ազգային մակարդակներում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման տեսլականն ու ներգրավված պետական կառավարման մարմինների գործողությունները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը նկատել է, որ ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի ներդրման փորձը պարտավորեցնող է. «Մենք պետք է մի քանի քայլ առաջ նայենք` սահմանելով մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և ժամանակակից գործիքներ ներդնելու նոր խնդիր ներ ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև տնտեսվարողների համար: Այդպիսով, բիզնես-կառավարություն փոխգործակցությունից բացի կապահովվի բիզնես-բիզնես գործընկերության նոր հարթակ»: Ֆինանսավորման առկայության դեպքում կոմիտեն նախատեսում է 2017-2020թթ. ընթացքում արտաքին առևտրում ներգրավված պետություն-մասնավոր բոլոր հարաբերությունները կազմակերպել «Մեկ պատուհան» համակարգի միջոցով: «Դա կներառի նաև պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների տրամադրումը, մաքսային ձևակերպումները, էլեկտր ոնային վճարումները, այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը»,-տեղեկացրել է Ս. Ավետիքյանը։ Համակարգը կառուցվում է բիզնեսի կողմից տվյալների մեկանգամյա տրամադրման սկզբունքի հիման վրա, որից հետո ներկայացված տեղեկատվությունը հասանելի կլինի գործընթացում ներգրավված բոլոր մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալը (trade.gov.am
)` մանրամասնելով բաղկացուցիչ 19 համակարգերի առանձնահատկությունները: Նա նշել է, որ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել ԵԱՏՄ շրջանակում գործարկման համար մշակվող մոդելի համար. «Մեր երկրի մաքսային ծառայությունը հաջողությամբ գործարկված հարթակի միջոցո վ պատրաստ է միջազգային չափանիշներով տեղեկատվության փոխանակում կազմակերպել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ այլ միությունների հետ: Իրանի և Վրաստանի հետ համաձայնության գալու դեպքում տնտեսվարողներն ավելի հեշտությամբ կանցնեն հարևան երկրների ռիսկերի կառավարման համակարգերով նախատեսված ընթացակարգերը»:
Նիստի մասնակիցներն այցելել են ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» արդիականացված անցման կետ՝ ծանոթանալու ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի կիրառման պրակտիկային: ԵԱՏՄ անդամ-պետությունների գործընկերները փաստել են, որ համակարգն արդիական է՝ ուղղված տնտեսվարողների գործառնությունների իրականացման դյուրինացմանը. «Ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, որտեղ «Մեկ պատուհան» մեխանիզմը ձևավորվել է առաջին հերթին ի շահ պետության՝ Հայաստանում այն առավելապես կողմնորոշված է բիզնես հանրության պահանջմունքների բավարարմանը, որպեսզի ապահովվի հարմարավետություն, նվազագույն միջամտություն և արագություն»,-ընդգծել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Դմիտրի Նեկրասովը՝ հավելելով, որ հայկական կողմի հետ փորձի փոխանակում է նախատեսվում նաև հետագայում:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42