Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտն անցկացրել էStern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով ձեւավորվելու է կառավարությունը եւ հայտարարվելու է կանցլերը (կառավարության ղեկավարը):
Արդյունքների համաձայն, Մերկելի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 44 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին՝ 29 տոկոսը: Շուլցի ժողովրդականությունը 30 տոկոսային կետից ցած է ընկել նրա թեկնածության առաջադրումից ի վեր առաջին անգամ:
Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ Շուլցի գլխավորությամբ, հավաքում է ձայների 30 տոկոսը, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Մերկելի գլխավորությամբ՝ 36 տոկոսը:
«Ձախերին» աջակցում է հարցման մասնակիցների 9 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությանը՝ 8 տոկոսը, Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությանը՝ 6,5 տոկոսը:
«Կանաչների» կուսակցության վարկանիշն ընկել է մինչեւ 15-ամյա նվազագույն եւ կազմել ընդամենը 6 տոկոս: Հարցումն անցկացվել է ապրիլի 10-ից մինչեւ 13-ը, դրա մասնակիցներն ընտրվել են պատահականորեն, նրանց թիվը չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55