ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մի շարք լրատվամիջոցներում այսօր տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե ոստիկանությունը 207,070,258 դրամ է ծախսելու փոստային ծառայությունների համար, և «Հայփոստի» հետ մարտի 21-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ.
«Իրականում խոսքը ոչ տարեկան փոստային ծառայությունների մասին է, ոչ էլ ոստիկանության կատարելիք ծախսերի: ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրը վարող՝ ՀՀ կառավարության կողմիցլիազորված մարմինը` ՀՀ ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր`քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:
Նշված ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2017 թ. պետական բյուջեով՝ «02. ՀՀ ազգային ժողովի պատգամավորներիընտրություններ» ծրագրով ՀՀ ոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214հոդվածով հատկացվել է 250.2 մլն. դրամ: Ընտրողների ճշտված թվին համապատասխան ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2017 թ. մարտի 21-ին կնքվել է պայմանագիր, միավորը` 98.75 դրամ/ծանուցագիր գնով, 207.070.257,5 դրամ գումարով: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի և ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման 25-րդ կետի 5)ենթակետով հաստատված աղյուսակի 26-րդ տողի համաձայն՝ փոստային կապի ծառայությունների գնման գործընթացն իրականացվում էառանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով (մեկ անձից կատարվող գնումներ): Հավելենք, որ նույն կարգով ՀՀ 2017թ. պետական բյուջեով «13. Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ» ծրագրով ՀՀոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածով հատկացվել է 81.3 մլն.դրամ: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում՝ ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին՝ ճշգրիտ ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն ստանալու և ընթերցողին թյուրիմացություններից զերծ պահելու համար»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26