ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:
ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, խոսել է նաեւ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության եւ համագործակցության մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դուշան Սպասոեւիչը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել Սերբիայի Ազգային ժողովի նախագահի ողջույնները:
Անդրադառնալով երկու ժողովուրդների ճակատագրերին եւ պատմական ընդհանրություններին՝ նորանշանակ դեսպանը կարեւորել է տարբեր բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության խթանումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Դուշան Սպասոեւիչը խոսել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման եւ Սերբիայում ու Հայաստանում դեսպանությունների բացման հեռանկարի մասին:
Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել դեսպանի ներկայացրած նախաձեռնություններին եւ հաջողություն մաղթել գործունեության մեջ:
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44