«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ռուսաստանաբնակ գործարար, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մամուլն այսօր գրել է, թե Փոստանջյանը միլիարդների կարողություն ունեցող գործարարի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից: Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ»-ը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ:
– Նախ պետք է ասեմ, որ, իհարկե, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է, և հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով մեծ մտավորական է նաև։ Ոչ միայն գործարար է, այլ նաև ղեկավարում է և ստեղծել է, հիմնադրել է թանգարան Մոսկվայում, և իմ ընկերն է։ Բայց, ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք աջակցություն կարող ենք ստանալ ցանկացած հայից, որովհետև մեզ ցանկանում են աջակցել բազմահազար հայեր, և այդ մասին նրանք նաև հայտնում են մեզ հենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ աշխարհի տարբեր ծայրերից, այնպես որ, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկերն է, բայց ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք աջակցություն ակնկալել և ստանալ բազմաթիվ հայերից՝ աշխարհի տարբեր ծայրերից։
– Բայց նրանից նույնպե՞ս ֆինանսական աջակցություն ստացել եք։
– Ո՛չ, նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է։
– Նա ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Նորից ընդդիմադիր հայացքներ ունի՞ ինչպես Դուք, նա կիսո՞ւմ է Ձեր ընդդիմադիր հայացքները։ Որովհետև սովորաբար ռուսաստանաբնակ գործարարները իշխանամերձ են լինում։
– Կարծում եմ, որ Դուք տեղեկացված եք, որ նրա կողմից հրապարակվեց մի հայտարարություն, որը վերաբերվում էր Հայաստանի գործող իշխանություններին։ Իհարկե նա այստեղ նաև իր բարեգործությունն է իրականացրել, բայց միայն բարեգործություններով հնարավոր չէ երկիրը ուղղել կամ շտկել, կամ տնտեսական վիճակը բարելավել։ Նա հասկանում է, որ քաղաքական համակարգը պետք է փոխվի, և այդ մասին նա նաև հրապարակավ ելույթ է ունեցել։
– Նա որևէ առումով կապ չունի՞ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական։
– Նա լավագույն ընկերն է, կարծում եմ նաև իմ գաղափարական հայացքները կկիսի, որովհետև մենք իր հետ ընկերներ ենք և խոսել ենք այս ամենի մասին։
– Տիկին Փոստանջյան, պարզ է բոլորին է, որ այսօր քաղաքականությունը, կուսակցություն պահելը բավականին լուջ ֆինանսներ է պահանջում, և նաև առաջիկայում ավագանու ընտրություններն են, նորից բավական գումարներ անհրաժեշտ կլինեն, որտեղի՞ց եք հայթայթում այդ գումարները։
– Համայն հայությունը հետաքրքրված է՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, և երբ մենք ներկայացրեցինք մեր քաղաքական հայտը, ապա աջակցության վերաբերյալ հայտերն, իրենց կողմից հայտարարությունները և կապը բազմաթիվ է, նրանք ցանկանում են մեզ աջակցել և պատրաստ են այդ աջակցությունը ցուցաբերել։ Ես ստանում եմ տարբեր հեռախոսազանգեր և նամակներ, մեր հայրենակիցները իրոք սրտացավ են մեր հայրենիքով և հասկանում են՝ եթե այս պահին հայրենիքին սատար չկանգնեն՝ հենց քաղաքական տեսանկյունից, քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեն, ապա մենք հնարավոր է նաև կորցնենք մեր հայրենիքը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26