Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով կարողանում են իրենց որոշակի նպաստը բերել հայրենիքին:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից առանձնակի կարևորվում է նաև մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Մենք անչափ կարևորում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը և շատ ուրախ կլինենք, որ ձեր ընկերությունը ևս իր մասնակցությունն ունենա Երևանում հնարավոր ներդրումների ներգրավման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի զարգացման ծրագրերն անձամբ ներկայացնելու համար` «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանը կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում՝ նկատելով, որ դրա արդյունքները շատ որոշակի տեսանելի են այսօրվա Երևանում:
Հանդիպմանը ներկա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանն էլ Երևանի քաղաքապետին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ծրագրերը, նշել է, որ այն անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկն է և ներկայացված է տարբեր երկրներում:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես անչափ կարևոր է ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և վստահեցնում եմ, որ մեր հերթին կանենք հնարավորը՝ Երևանի ներդրումային ծրագրերը տարբեր շրջանակներին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու հարցում»,- նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ընկերության տարբեր նախաձեռնություններին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26