Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց, համաձայն որի՝ պահանջում էր, որ դատարանում մեղադրանքը պաշտպանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Մարդ, որը քսան տարուց ավելի նույն այս դահլիճում եղել է դատողի, դատավորի կարգավիճակում, ճակատագրի հեգնանքով նույն այդ անձն արդեն հանդես է գալիս պարտվողի, ամբաստանյալի, ես կասեի՝ դատող դատվողի կարգավիճակում: Քրեական դատավարությունում ընդունված է վերջին խոսքի հասկացությունը, ես կասեմ առաջին խոսքս: Մեղադրանքը կարող է պաշտպանել նախաքննության ընթացքը վերահսկած դատախազի վերադասը, իսկ գլխավոր դատախազը, գիտեք, որ վերադաս չունի: Գլխավոր դատախազին չի կարող փոխարինել մեկ այլ դատախազ, նույնիսկ նրա առաջին տեղակալը»,-ասաց նա։
Իշխան Բարսեղյանն ասաց, որ հարգելով ՀՀ գլխավոր դատախազի անձը, բացի այդ նաև աշխատել է նրա հետ, գտնում է, որ նա արժանի է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելուն, սակայն այս գործով մեղադրանքը պետք է պաշտպանի ինքը. «Բիշարյանը պետք է հեռացվի վարույթից, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանի Արթուր Դավթյանը: Եղբա՛յր, դատում եք, օրենքով դատեք»:
Իշխան Բարսեղյանի պաշտպանները՝ Արայիկ Ղազարյանն ու Վարդուհի Էլբակյանը ևս պաշտպանեցին իրենց պաշտպանյալի տեսակետն ու ասացին, որ մեղադրանքը դատարանում պետք է պաշտպանի գլխավոր դատախազը:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն ասաց, որ նախ իր համար անհասկանալի էր, թե ամբաստանյալի ներկայացրածը բացարկի միջնորդություն է. «Եթե ես չեմ սխալվում, ամբաստանյալն իր միջնորդությունը եզրափակեց պահանջով առ այն, որ գլխավոր դատախազության աշխատակից Կարեն Բիշարյանին հեռացնեն սույն գործով վարույթից: Նման իրագործելի իրավական կատեգորիա քրեական դատավարությունում չկա»:
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարեց, որ Բիշարյանը պատշաճ դատախազ է և օրենքով սահմանված որևէ հիմք չկա, որպեսզի նրան վարույթից հեռացնեն:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նիստը նահագահող դատավորը պաշտպանական կողմին հայտնել էր, որ Դատախազությունից գրություն է ստացել այն մասին, որ մեղադրող դատախազի լիազորությունները փոխանցվել են Կարեն Բիշարյանին: Այդ գրության մեջ հղում էր կատարվել Դատախազության մասին օրենքի 26 հոդվածի 1-ին մասին, որում ասվում էր, որ Կարեն Բիշարյանը լիազորվել է դատախազի լիազորություններով:
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝ կաշառք ստանալը դատավորի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26