«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Այս անգամ նիստի հետաձգման պատճառը իրավաբանի սպանության մեջ մեղադրվող Մկրտիչ Մինասյանի՝ դատական նիստի ընթացքում ինքնազգացողոթյան վատացումն է եղել: NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալի կինը՝ տիկին Կարինեն, նշեց, որ դատարան շտապօգնություն է կանչվել, նրա խոսքով՝ ամուսինը սրտի հետ կապված խնդիր ունի եւ դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ տիկին Կարինեն, NEWS.am-ին պատմել էր, որ սպանված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը նաեւ դատախազ է, նախորդ դատական նիստի ժամանակ հարձակվել էր ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել:
Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):
Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26