ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ակնկալում է, որ առաջիկա տարիներին Հայաստանն օտարերկրյա ներդրումների մասով կունենա լուրջ առաջընթաց: Փոխնախարարն ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի մասով փորձելու են արձանագրել 4-5 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշ:
Նրա խոսքով` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ախտորոշմամբ` ներդրումների հիմնական խնդիրները եղել են վստահության ցածր մակարդակը, ներդրումային ծրագրերի բացակայությունը, որոնք հնարավորություն չէին տալիս ներդրողներին հստակ պատկերացնել Հայաստանում հնարավոր և շահութաբեր ուղղությունները, ֆինանսական միջոցների հասանելիությունը, Հայաստանի ճանաչելիությունը որպես ներդրումային երկիր և տեղեկացվածության բարձրացման խնդիրը:
Ազիզյանի ներկայացմամբ` 2016 թվականին ցուցանիշները ոգևորիչ չէին` արտաքին զուտ ներհոսքը գրանցվել էր մոտ 169 մլն դոլար, իսկ ուղակի ներդրումները 130 մլն դոլար:
«Վստահության բարձրացման մասով հիմնական խնդիրներն արդեն իրականացրել ենք: Դրանք մի քանի օրենսդրական ակտեր են: Մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրված նախագծերը: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն արդեն ներկայացվել է կառավարություն, և դրանով բարելավում է վեճերի լուծման գործընթացը: Սա լրացուցիչ վստահության աղբյուր է: Օրենքի նախագծով հնարավորություն ենք տալիս, որպեսզի վստահությունը մեր օրենսդրական և իրավական համակարգի նկատմամբ բարձրացվի:
Նա նաև հավելեց, որ մասնավոր և պետական համակարգի համագործակցության մեխանիզմի ներդրման համար աշխատանքները բավականին ընդգրկուն են և ակտիվ կերպով իրականացվում են: Դրա համար ուսումնասիրվում է միջազգային փորձը:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44