Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ:
Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով կարողանում են իրենց որոշակի նպաստը բերել հայրենիքին: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից առանձնակի կարևորվում է նաև մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Մենք անչափ կարևորում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը և շատ ուրախ կլինենք, որ ձեր ընկերությունը ևս իր մասնակցությունն ունենա Երևանում հնարավոր ներդրումների ներգրավման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի զարգացման ծրագրերն անձամբ ներկայացնելու համար` «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանը կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում՝ նկատելով, որ դրա արդյունքները շատ որոշակի տեսանելի են այսօրվա Երևանում:
Հանդիպմանը ներկա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանն էլ Երևանի քաղաքապետին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ծրագրերը, նշել է, որ այն անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկն է և ներկայացված է տարբեր երկրներում:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես անչափ կարևոր է ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և վստահեցնում եմ, որ մեր հերթին կանենք հնարավորը՝ Երևանի ներդրումային ծրագրերը տարբեր շրջանակներին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու հարցում»,- նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ընկերության տարբեր նախաձեռնություններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44