Հարավային Կորեայում սկսվել է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը: Այդ մասին հայտնել է Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:
«Վարժանքներին մասնակցում են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի շուրջ 100 ինքնաթիռներ՝ կործանիչներ, գրոհայիններ, ռմբակոծիչներ, փոխադրական ինքնաթիռներ, օդային հետախուզության ինքնաթիռներ»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Վարժանքների ընթացքում, որոնք կավարտվեն ապրիլի 28-ին, փորձարկվում են այն գործողությոնները, որոնք նախատեսված են ԿԺԴՀ-ի կողմից սադրանքների դեպքում, այդ թվում՝ ռմբանետումը բարձրճշգրիտ զինատեսակների օգտագործմամբ, ինչպես նաեւ հակառակորդի հակաօդային
պաշտպանության հաղթահարումը, ընդգծվում է փաստաթղթում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամերիկացիները հիմքեր ունեն անհանգստանալու ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմից: «Իրադրությունը շատ ու շատ խրթին է»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: «Դրանով պետք է զբաղվեր նախագահ Օբաման:
Դրանով պետք է զբաղվեին նախորդ նախագահները, ընդհուպ մինչեւ Քլինթոնը, բայց բոլորն էլ դա պարզապես հետաձգում էին»,-նշել է նա: Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները խիստ անշահավետ էին ամերիկյան կողմի համար:
«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք է ինչոր բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից է կախված լինելու», հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55