Թբիլիսիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վրաստանի Հանրային պաշտպանի հաստատության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ Պաշտպանը հանդես է եկել ելույթով, որով միջոցառմանը ներկա գտնվող բարձրաստիճան մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացման հայաստանյան փորձը, օրենսդրական զարգացումները, խոսել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Մասնավորապես, ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, որոնք կոչված են բարձրացնելու Պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Պաշտպանի համագործակցության փորձին։ Իր խոսքում Արման Թաթոյանը բարձրացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցը։ Վերջում խոսելով Հայաստանի և Վրաստանի Պաշտպանների աշխատակազմերի միջև ընդլայնված համագործակցության փորձի մասին՝ Արման Թաթոյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարածաշրջանային հարատև համագործակցությունը։ Միջոցառման շրջանակներում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար Գունտեր Կրաուտեր և Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26