Հաշվի առնելով, որ համաշխարհային փողի չափը գնահատվում է 200 տրիլիոն դոլար, իսկ կանխատեսումները, որ համաշխարհային շուկայում առցանց շրջանառվող գումարի ծավալը 2020-ին կհասնի արդեն 4 տրիլիոն դոլարի, թույլ է տալիս ենթադրել, որ էլեկտրոնային առևտրի ոլորտում դեռևս մեծ ճանապարհ կա անցնելու. «Ամերիաբանկի» կողմից հրավիրված քննարկմանը, որի թեման էր «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները», ասաց «Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:
Անդրադառնալով ընկերության հեռանկարներին՝ նա նշեց, որ «Յուքոմն» իր հերթին խրախուսում է էլեկտրոնային վճարումները մի քանի պատճառով:
«Նախ, առաջինը օպերացիոն ծախսերի կրճատման համար, այսինքն՝ ինչքան քիչ մարդ այցելի մեր մասնաճյուղեր, այդքան ավելի քիչ ծախսեր ենք կատարում: Իսկ տենդենցը հստակ է՝ նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով ընկերությունում էլվճարումների աճ կա»,-ասաց նա և հավելեց, թե իրենց ցանցում 25 տոկոս ավելացել է սմարթֆոնների օգտագործումը։
Թե ինչու են մարդիկ խուսափում էլեկտրոնային առևտրից, Արամ Բարսեղյանը եզրակացրեց, որ երևի թե դեռ վախենում են վճարում կատարել բջջային հեռախոսով կամ կայքով: Նա նշեց, որ իրենք խրախուսում են էլեկտրոնային վճարումները սեփական հավելվածով:
Արամ Բարսեղյանն ի դեպ նկատեց, որ ՀՀ-ում փոքր ծավալի ապրանքների էլեկտրոնային եղանակով գնումն ավելի տարածված է: «Որովհետև այսօր, սոցիալական վիճակից ելնելով, մարդու համար արարողություն է, որ ընտանիքով գնում են մոլ՝ առևտուր անելու: Մյուս կողմից կա լավ փորձ, երբ ռեստորանից առցանց պատվիրելը դարձել է սովորական բան շատերի համար և ինչքան շատանան նման ընկերությունները, այդքան կխթանվի էլեկտրոնային առևտրի կուլտուրայի ներդրումը»,-ասաց նա:
«ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում էլեկտրոնային առևտրի 80 տոկոսի դեպքում վճարվում է առձեռն, որը պետք ևս ներառել: «Դա նույնպես էլառևտուր է համարվում աշխարհում, և ինչո՞ւ չպետք է ՀՀ-ում ևս համարվի, այնպես որ շուկան շատ ավելի մեծ է, քան թվում է: Նույնիսկ զարգացած շուկաներում էլառևտրում, եթե մարդը կոշիկ է պատվիրում 500 դոլարով և փորձում է, վճարումների 70 տոկոսը կատարվում է առձեռն, ոչ թե էլվճարումով»,-ասաց նա:
Հայկ Կարապետյանը եզրակացրեց, թե քանի դեռ ՀՀ-ն ունի ստվերային տնտեսություն, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ էլեկտրոնային առևտրի մեծ մասի վճարումները առցանց կատարվեն:
Թե ինչը կզարգացնի էլեկտրոնային կոմերցիան, Հայկ Կարապետյանը նշեց, որ պետք է թույլ տալ բջջային օպերատորներին՝ հաշվեհամարին մնացած գումարն օգտագործել որպես կանխավճար:
«Օրենքը սահմանափակումներ չունի, բայց քանի որ բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունները վախենում են ԿԲ-ի գործողություններից, նրանք գումարը հետ չեն ընդունում: ՌԴ-ում ինչո՞ւ է այդ ոլորտը զարգանում, որովհետև յուրաքանչյուր մարդ կարող է գալ ու ասել, որ իմ ունեցած փողը, որ հաշվեհամարիս էր, մի մասը հետ տվեք բանկային հաշվեհամարին. մենք այստեղ կարող ենք փոխանցել Առկա քարտ, դա կանցներ բանկային համակարգով, կվերահսկվեր, բայց միանգամից բանկային համակարգը կհամալրվեր 200 մլն հաշիվ ունեցող մարդկանցով, և էլեկտրոնային ոլորտի հնարավորությունները կբազմապատկվեին 4-5 անգամ»,-ասաց նա և շեշտեց, թե դրանով չեն պատրաստվում դառնալ վճարահաշվարկային կազմակերպություն և մրցակցել բանկերի հետ, խոսքն ընդամենը համագործակցության մասին է։
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26