Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը: Այդ մասին Մակրոնը հայտարարել է՝ պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին:
«Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականների սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը: Սա կարևոր պահ է հիշելու պարտավորության և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամության համար: Ես մտադիր եմ շարունակել հիշատակման այդ ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նա աջակցում է նաև Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին:
Մակրոնը հավելել է, որ հիանում է Ֆրանսիայի հայկական համայնքով, որը համատեղել է հանրապետությանն ինտեգրումը և իր հայրենի մշակույթին խորը կապվածությունը:
«Ես աջակցում եմ նրանց պայքարին: Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է դարձել, որովհետև մի սերունդ նվիրվել է այդ գործին: Այն պարզապես չեն հիշել, այլ պահանջել են, ինչն էլ իր արդյունքը տվեց»,- նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ հիշեցնելով նաև 2016 թվականի Գերմանիայի խորհրդարանում «պատմական քվեարկությունը»:
Նա նշել է, որ Ֆրանսիայում չի հաջողվել հասնել ցեղասպանության մերժման քրեականացմանը, իսկ Սահմանադրական խորհրդի որոշումը շատ թյուրիմացությունների պատճառ է դարձել: «Ես համոզված եմ, որ հարկավոր է շարունակել աշխատել այս ուղղությամբ: Իրավունքը և հիշողությունը չեն կարող անհամատեղելի լինել»,- ասել է Մակրոնը:
«Ֆրանսիան և Հայաստանը մեծ բարեկամներ են, և ես ցանկանում եմ ամրապնդել այդ բարեկամությունը: Բնականաբար՝ շնորհիվ հայկական համայնքի, բայց նաև շարունակելու համար ավանդույթը, որի արմատները գնում են մինչև 19-րդ դարի վերջ, երբ ֆրանսիական մամուլն արդեն դիրքորոշում էր ցույց տալիս՝ դատապարտելով կոտորածները: Այդ աջակցությունը շարունակվեց Կիլիկիայի հայերի փրկության համար գործողություններով՝ 1909 թվականին և 1915 թվականին, այնուհետև 1918 թվականին Ֆրանսիայի կողմից հայկական առաջին հանրապետության ճանաչմամբ»,- ասել է նա:
Մակրոնը հիշեցրել է նաև, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է և որ այդ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում: «Դա հիանալի իրադարձություն կլինի մեր երկու երկրների համար»,- ասել է նա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44