 
            Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից են ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իրենց պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա:
«Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկորրդը՝ պետք է հստակ նպատակը սահամանվի ինչին է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն և չորրորդը՝ կարևոր է հնարավորություններն ու ներուժը»-ասաց նա:
Արմեն Ռուստամյանը ակնհայտ համարեց, որ տարածաշրջանում թուրք- ադբեջանական տանդեմը մեր նկատմամբ թշնամական վիճակ է սահմանել: «Մենք մեր հույսը պետք է մեր վրա դնենք,  երբ դու ուրիշ տեղեր ես փնտրում ուժի աղբյուրը, միշտ սխալվում ես»-ասաց նա:
Արմեն Ռուստամյանը ասաց, որ հայեցակարգի նպատակն է հասարակության և Զինված ուժերի միջև գործակցությունը որակապես նոր մակարդակի և խորության վրա սահմանելը: «Մենք գյուղեր ունենք, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, և պետք է ոչ թե սահմանարձ լինեն, այլ սահամնապահ հասկացողությունը պետք  կիրառվի՝ հասկանալով որ նրանք  ոչնչով չեն տարբերվում զինվորից»,-ասաց նա:
Ըստ նրա՝  բանակի նկատմամբ բացառիկ մի իրավիճակ կա,  հարգանք և հատուկ վստահության կա բանակի նկատմամբ: «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել և դա բանակի շնոհիվ է, ինչն ավելի  բարձրացրեց հարգանքը և վստահությունը բանակի նկատմամբ: Սա անպայման բերելու դրական արդյունքների»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ներուժին, ապա նա ասաց, որ այստեղ ոչ այնքան նյութական միջոցներ են անհրաժեշտ, որքան քաղաքական կամքը և յլ թափանցիկ գործունեությունը: «Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծարահեղ անհաժեշտությունից է բխում: Այն մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայցեկարգ է, որը պետքի է միս ու արյուն ստանա և  մտնի յուրաքանչյուրի տուն»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանը նշեց, որ ազգ-բանակը մի կողմից հայեցակարգ ռազմավարություն է, մյուս կողմից՝ մարտավարութուն է.  և նաև գործողություններ են և այս երեքը միմյանց զուգահեռ  իրականացվում:
«Ինչ-որ իքս օր կհասնենք նրան, որ այն կվերածվի կենսակերպի և արժեքային համակարգի էական բաղկացուցչի»,-ասաց նա և նշեց, որ կոնցեպտը վերաբերում է հանրության բոլոր շերտերին, ինստիտուցիոնալ բոլոր մարմիններին և ինչ-որ պահի յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը դերը գտնել այդ կոնցեպտի մեջ:
Ըստ նրա՝  սա ստեղծում է պատասխանատվության խնդիր՝ գրեթե բոլոր ոլորտներում: Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև մեդիայի աշխատանքին և նշեց, որ մենք հասել ենք մեդիայի այն աստիճանով, որով կարող ենք հպարտանալ, սակայն հարց բարձրացրեց, թե արդյո՞ք դա բավարար է:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42