Այսօր «Ազգ-բանակ 2017» համաժողովի՝ «Ռազմական կրթության հեռանկարները» խորագրով նիստի ժամանակ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում ունի մրցունակ և մարտական պատրաստվածության բարձր մակարդակով բանակ:
«Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ, որպեսզի կարողանանք համեմատականներ անցկացնել բանակ-ազգ-կրթական բաղադրիչների միջև»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանը նկատեց, որ որոշակի քննադատություններ կան կրթական համակարգի հանդեպ, բայց նշեց, որ չպետք է մոռանալ, որ ապրիլյան պատերազմի օրերին նահատակվածներն այդ համակարգում դաստիարակված տղաներն էին:
«Դա ոչ միայն գենետիկորեն պայմանավորված հայրենասիրություն էր, ոչ միայն ընտանեկան դաստիարակություն էր, այլ մեր դպրոցների, ուսուցիչների մեծ աշխատանքն էր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ռազմաբժշկական կրթությանը, ապա ռեկտորը նշեց, որ ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը թույլ է տալիս դիմելիություն ապահովել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Իրաքի, Մալազիայի, Ինդոնեզիայի ռազմական բժիշկներին:
«Մրցունակ լինելով կրթական համակարգում՝ կկարողանանք հանդես գալ ապագա սերնդի առջև հայրենասիրությամբ: Լավագույն օրինակը սեփական օրինակն է»,-ասաց նա:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանն էլ նշեց, որ ազգ-բանակ գաղափարի իրագործման հիմքում առանցքային տեղ ունի նախնական զինվորական պատրաստությունը:
«Մենք պարտադրված ենք ունենալու ռազմական գործին տիրապետող ազգաբնակչություն՝ անկախ սեռից և տարիքից»,-ասաց նա և նշեց, որ պետք է որոշակիորեն վերանայել նախնական զինվորական պատրաստությունը։
Ըստ նրա՝ որոշակի ռազմական խաղերի կազմակերպմամբ պետք է երեխաների մոտ ձևավորել սերը դեպի ռազմական գործը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26