Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 20-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի գործող օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներին և, որ շուտով նման նախաձեռնություններ կներառվեն նստաշրջանի օրակարգում:
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է .
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է 450.0մլն դրամով ավելացնել ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Սույն օրենքով 450.0 մլն դրամով ավելացվելու է նաև ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:
Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:
Նիստի երկրորդ մասում պատգամավորներին ներկայացվեցին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի տարեկան զեկույցը և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մխիթար Գրիգորյանի՝ կառույցի 2016թ. գործունեության մասին հաղորդումը:
Խոսելով ՄԻՊ գրասենյակի 2016 թվականի գործունեության մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում 115 բնակիչ 114 դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին, ինչը, ցուցանիշների առումով, գրեթե անփոփոխ է 2015-ի համեմատ:
«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մխիթար Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից գիտական և պրակտիկ աշխատանքների արդյունքները և մտահոգություն հայտնել կառույցում պահանջված մասնագետների բացակայության առթիվ:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին և կարծիք հայտնել ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:
Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով:
Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են Բերձորի հիվանդանոցի շինարարությանը, դպրոցական սննդի անվտանգությանը, գյուղաբնակների դեղորայքային ապահովման եղանակի համակարգմանը, բժշկական ապահովագրության ներդրման նպատակահարմարությանը, զինծառայողների որոշակի կատեգորիայի բնակարանային վարձի տրամադրման կարգին և այլ թեմաների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01