2017 թվականի ընտրությունները աշխուժություն են մտցրել քաղաքական դաշտում: Ելք դաշինքը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին: Մինչ հանրությունը սևեռվել է Փաշինյանի երգ ու պարի վրա, մի հետաքրքիր զարգացում է նկատվում «զուգահեռ իրականությունում»: Ինչպես գիտենք, Վանաձորում Լուսավոր Հայաստան կուսակցության պարտությունից հետո տեղի չէր ունենում ավագանու նիստ, քանի որ ընդդիմությունը բոյկոտում էր նիստերը:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը, ըստ որի՝ ավագանու նիստեր կարելի է գումարել նույնիսկ 9 հոգով: Ըստ այդմ, Վանաձորում արդեն 2-րդ նիստն է գումարվել: Դրանից հետո, մարտի 31-ին միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հայտարարում է, որ նիստն իրավազոր չէ, և իրենք պատրաստվում են քայլեր ձեռնարկել: Իսկ այսօր, կայքերից մեկի հետ զրույցում Քրիստ Մարուքյանը հայտարարում է, որ իրենք հստակեցրել են քայլերն ու պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:
Ժամանակագրությունն, ինչ խոսք, հետաքրքիր է, առաջին հայտարարությունը Ելք դաշինքի մաս կազմող Լուսավոր Հայաստանի կողմից արվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելուց 2-3 ամիս անց, ընդ որում խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ: Իսկ 2-րդ հայտարաությունն արվում է առաջինից մոտ մեկ ամիս անց՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել Ելք-ը, որում բովանդակային առումով նոր բան գրեթե չի ասվում:
Այսինքն ստացվում է, որ Վանաձորում տեղի ունեցող կրկեսից Ելքը փորձում է մաքսիմալ դիվիդենտներ քաղել: Այս կերպ իմիտացիա է ստեղծվում, թե Ելքը տարբեր ֆրոնտներում ինչ որ լուրջ աշխատանքների մեջ է, սակայն մի փոքր խորը նայելուց հետո, պարզ է դառնում, որ դեռ 1 ամիս առաջ հայտարարությունը մնացել է օդում կախված ու դեռ նոր են հստակցվել առաջիկա անելիքները: Մյուս կողմից էլ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում Լուսավորի անգործությունը: Եթե հնարավորություն կա հանրային ալիք բարձրացնել, քայլեր ձեռնարկել ապա ինչու՞ են հապաղում, չէ որ դրանից տուժում են միայն իրենք:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01