ARM | RUS |

«Հայբիզնեսբանկի» նախկին նախագահը ռուս-իրանական «կեղտոտ» փողեր «լվանալու» համար կարող է ազատազրկվել 15 տարով

20.04.17 | 19:51

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արա Կիրակոսյանի գործի դատական քննությունը:

Այս գործի քննությունն աչքի է ընկել բազմակի հետաձգումներով: Գործով եղել է նաև երկրորդ ամբաստանյալը՝ Մելիք Եսայանը, ում վատառողջության պատճառով գործի դատական քննությունն անընդհատ հետաձգվում էր:

Ի վերջո, դատարանը որոշել է գործից անջատել Մելիք Եսայանի մասը, այն քննել առանձին:

Արա Կիրակոսյանի մասով դատաքննությունը վաղուց ավարտվել է: Դատական վիճաբանությունները պետք է սկսվեին դեռ 2016 թվականի հոկտեմբերին :

Բազմաթիվ հետաձգումների արանքներում մինչ այժմ միայն դատախազն է հասցրել մեղադրական ճառով հանդես գալ:

Ներկա նիստին պաշտպանական ճառով պետք է հանդես գար ամբաստանյալ Արա Կիրակոսյանը, սակայն մեկուսարանից նրան դատարան չէին ներկայացրել՝ վատառողջության պատճառով:

Մեղադրող դատախազը իր ճառում միջնորդել է մեղսագրված արարքների համար Արա Կիրակոսյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 15 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արա Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերի մեկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը լինելով՝ նույն բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, 45-ամյա Մելիք Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանցի, Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ նախնական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր ու վճարման հանձնարարականներ, խարդախությամբ հափշտակել, ապա օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր բիզնես բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ՓԲԸ միջոցով, «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուրը՝ 10 միլիոն 980 հազար եվրո գումարը, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» ընկերության համար, իսկ մնացած 9 միլիոն 980 հազար եվրո գումարը «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու, վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր բիզնես բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» և «Միր բիզնես բանկ» ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնելու «Հայբիզնեսբանկի» նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել:

Ըստ մեղադրանքի՝ վերոհիշյալ գումարները պահվել են ՀՀ կենտրոնական բանկում՝ «Հայբիզնեսբանկի» թղթակցային հաշվին՝ իբր՝ մինչև գումարի շահառուի պարզաբանումը:

Սուրեն Գաբրիելյանը, Վահիկ Մանուկյանը, Մաջիդ Նազիֆը ու Բեհրուզ Բեհնամը, տեղեկացված լինելով իրանական բանկի համար փոխանցված գումարների ու «Հայբիզնեսբանկի» հաշվին անորոշ վիճակում դրանք պահելու մասին, Մելիք Եսայանի միջոցով կապ են հաստատել Արա Կիրակոսյանի հետ ու համատեղ ձեռնամուխ են եղել գումարները հափշտակելուն:

«Քիշ ինտերնեյշնլ բանկի» 1 միլիոն եվրոյի հափշտակումն իրականացնելու համար, ըստ մեղադրանքի, Մելիք Եսայանի նախաձեռնությամբ, վերջինիս ծանոթ Տիգրան Առաքելյանի միջոցով հանցագործության կատարմանը ներգրավվել է «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերությունը՝ հանձինս դրա հիմնադիր-տնօրեն Դավիթ Դերզյանի: Պետք է ասել, որ այս «հիմնադիր-տնօրեն» Դերզյանը, ըստ գործի նյութերի, եղել է անօթևան ու անկանոն կյանք վարող անձնավորություն: Միևնույն ժամանակ նա «Հայբիզնեսբանկում» ունեցել է հաշվեհամարներ, «ըստ էության՝ զբաղվել է կեղծ ձեռնարկատիրությամբ»:

1 միլիոն եվրոն «Քիշ ինտերնեյշնլ բանկի» հաշվից «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հաշվին փոխանցելու համար պատրաստվել է կեղծ պայմանագիր, համաձայն որի՝ «KISH INTERNATIONAL BANK offshore» անվամբ կազմակերպության կողմից, հանձինս տնօրեն Փեման Բալլիի «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերությանը, հանձինս տնօրեն Դավիթ Դերզյանի, որպես սեփականություն իբր թե տրամադրվել է 1 միլիոն դոլար՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ 7 տոկոս հատուցմամբ:

1 միլիոն եվրոն փոխանցվել է «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ-ի՝ «Հայբիզնեսբանկում» բացած հաշվեհամարին:

Գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, ինչպես նաև եվրոյով կամ դոլարով կանխիկացումը հնարավոր դարձնելու նպատակով կազմվել է փոխառության նոր կեղծ պայմանագիր, համաձայն որի՝ «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ-ն, հանձինս տնօրեն Դավիթ Դերզյանի՝ այն նույն անօթևանի, որպես սեփականություն իբր տրամադրել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ՍՊԸ-ին, ի դեմս լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի՝ 1 միլիոն եվրո գումար՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ 7 տոկոս հատուցմամբ:

1 միլիոն եվրոն 2013 թվականի մարտի 12-ին «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հաշվից փոխանցվել է «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության՝ «Հայբիզնեսբանկում» բացված հաշվին:

Ինչ վերաբերում է 9 միլիոն 980 հազար եվրոյին, ապա, ըստ մեղադրանքի, այն հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գումարի ծագման աղբյուրը թաքցնելով՝ այն օրինականացնելու համար Վահիկ Մանուկյանի և Բեհրուզ Բեհնամի նախաձեռնությամբ ՀՀ պետռեգիստրում գրանցվել է «Ալֆա Ջեներալ թրեյդինք» ՍՊԸ-ն, հաշվեհամարներ են բացվել «Հայբիզնեսբանկում»: Այնուհետև «Միր բիզնես բանկի» անունից «Հայբիզնեսբանկի» հասցեով «DHL» ցանցով Հայաստան է առաքվել էքսպրես ավիաբեռնագիրը՝ փաստաթղթերով:

Համաձայն այդ փաստաթղթերի՝ «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ի և «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության միջև Շվեյցարիայի Ժնև քաղաքում կնքվել է առուվաճառքի կեղծ պայմանագիր, ըստ որի՝ «Կոսմոս Տրեյդինգ» ընկերությունը, հանձինս տնօրեն Անդրանիկ Դոների՝ որպես վաճառող, «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ին, հանձինս Բեհրուզ Բեհնամի՝ որպես գնորդ, իբր՝ վաճառել է 99,98 տոկոս քիմիական մաքրության 998 հազար մետր նիկելային լար՝ 9 միլիոն 980 հազար եվրո արժեքով… Ապա մեքենայությունների մի ամբողջ շղթայով գումարը փոխանցվել, կանխիկացվել ու բաժանվել է հանցավոր շղթայի օղակներին…

Այս գործում հիշատակված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերության հիմնադիր ու տնօրեն Դավիթ Դերզյանը, ով նշված է որպես անօթևան ու անկանոն կյանքով ապրող անձ, պարզվում է՝ մահացել է առեղծվածային պայմաններում: Նա, իրոք, օթևան չի ունեցել կյանքի վերջին շրջանում, պահակություն է արել ու ապրել է պահակի տնակում: Այդ տնակը անհարմար դիրք է ունեցել, Դերզյանը մի օր տնակում հայտնաբերվել է մահացած: Ենթադրվել է, որ նա ընկել ու գլխի շրջանում մահացու վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ձևակերպվել է որպես դժբախտ պատահար, Դերզյանը հուղարկավորվել է: Ապա փողերի լվացման այս գործով կատարվել են բացահայտումներ, ջրի երես է դուրս եկել «դժբախտ պատահարի» զոհ գնացած Դերզյանի ու նրա հիմնադրած ընկերության անունները: Երկար ժամանակ քննություն է կատարվել, սակայն չի հիմնավորվել, որ Դերզյանի մահը եղել է բռնի կամ՝ որ նրա մահվանն առնչություն է ունեցել այս գործով անցնող անձանցից որևէ մեկը:

Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Սուրեն Գաբրիելյանը, նախաքննության ժամանակ անվերջ բողոքելով վատառողջությունից, տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից փախուստի է դիմել, եղել է Վրաստանում: Այնտեղ նա հանձնվել է զենքը ձեռքին՝ որպեսզի որպես երկրում անօրինական գտնվողի՝ անմիջապես Հայաստան չուղարկեն, այլ, որպես անօրինական զենք կրող օրինախախտի, պահեն Վրաստանում… Այնտեղ, իմիջիայլոց, Վրաստանի Հանրապետության հաշվին Սուրեն Գաբրիելյանը ենթարկվել է սրտի վիրահատության: Ապա նա հեռացել է Վրաստանից, հայտնվել է Ռուսաստանում, բռնվել, բայց չի հանձնվել Հայաստանին, այնուհետև նա «չերեզ» Թուրքիա՝ հայտնվել է Եվրոպայում, հիմա էլ կամ Գերմանիայում, կամ Շվեյցարիայում է…

Փողերի լվացման այս գործով դատական ակտ կայացվելուց հետո էլ ամբաստանյալ Արա Կիրակոսյանին կշարունակեն ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ արդեն մեկ այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթանալու է նոր գործի դատական քննությունը:

Համաձայն այս երկրորդ գործով առաջադրված մեղադրանքի՝ Արա Կիրակոսյանը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344 հազար դոլարի վարկը մարելու, ինչպես նաև իր քրոջ ամուսնուն պատկանող, Մոսկվայում գրանցված «Էրմանո» ՍՊԸ-ի ունեցած 101 հազար դոլարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելով, 2013 թվականի փետրվարի 1-ին հրավիրել է բանկի վարչության արտահերթ նիստ: Ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում՝ «Էրմանո» ՍՊԸ-ին 445 հազար դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, կազմվել է համապատասխան վարկային պայմանագիր:

Այս երկրորդ գործով Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Որպես պատիժ՝ օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը՝ 4 տարի ժամկետով:


Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26