Ապրիլի 20-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ հայկական ժողովրդական երգերի երիտասարդ և խոստուﬓալից հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ամերիկայն համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով երգչին՝ առաջին ձայնասկավառակի թողարկման առթիվ, նախարարը կարևորեց հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ հանդիսատեսին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Ռաֆֆու համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմ: Սիրով ուզում եմ պարգևատրել Րաֆֆի Մենեշյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար:
Րաֆֆի Մենեշյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց, որ այն նաև պարտավորեցնող է:
Վիգեն Հովսեփյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և հավելեց. «Ձայնասկավառակը ձայնագրել ենք Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք հաﬔմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա Դինքջյանի հետ: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26