 
            Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին. այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք քարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Ըստ նրա՝ իրենց կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Ներկայացվելու են ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը, ինչպես  նաև նոր ռազմավարությունը:
«Տեղեկացնեմ, որ շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Մեր քարոզչական թիմը պատրաստ է: Մենք գնալու ենք «Հանուն Երևանի» կարգախոսով: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ ոչ լեզվակռվի, ոչ էլ այլ քաղաքական պայքարի մեջ մտնել: Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա:
tert.am
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42