Գերմանիայի ոստիկանությունը Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններին ներգրավվածության կասկածանքով ձերբակալել է Ռուսաստանի 28-ամյա քաղաքացի Սերգեյ Վ.-ին, հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները:
AP գործակալությունը նշում է, որ կասկածյալը երկքաղաքացիություն ունի՝ գերմանական և ռուսական:
Դատախազության տարածած հայտարարությունում նշվում է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր գործել ֆինանսական շարժառիթներով՝ հույս ունենալով, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի գինը կնվազի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակումից հետո:
Bild-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր ռումբերը գործի դնել հեռակա կարգով՝ «L’Arrivee» հյուրանոցից, որտեղ մնում էին ֆուտբոլիստները: Նա գրավել էր հյուրանոցի աշխատակիցների ուշադրությունը՝ ցանկանալով փոխել իր սենյակը փողոց նայող պատուհաններով սենյակով: Նա նաև գրավել էր իրավապահ մարմինների ուշադրությունը նրանով, որ հյուրանոցում «Բորուսիա»-ի բաժնետոմսերի փաթեթի հետ կապված կասկածելի գործողություն էր իրականացրել:
Նշվում է, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի կտրուկ անկման շնորհիվ Սերգեյ Վ.-ն կարող էր աշխատել մինչև 3,9 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ֆուտբոլիստների ավտոբուսի մոտ երեք պայթյուն է տեղի ունեցել, երբ «Բորուսիա»-ն հյուրանոցից մեկնում էր մարզադաշտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ֆուտբոլիստ Մարկ Բարտրան և նրանց ուղեկցող ոստիկանը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55