Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը՝ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ, կանխատեսումների համաձայն առաջին վարձութային հանգստյան օրերին կհավաքի 4 միլիոն դոլար: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, 100 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմի համար դա ձախողում կլինի:
Ֆիլմի պրոդյուսերներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց նպատակը գումար վաստակելը չէ և միևնույն ժամանակ նշել են, որ «Խոստում»-ից ստացված հասույթը փոխանցվելու է բարեգործական կազմակերպություններին:
«Պարզ էր, որ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ ազդելու է ֆիլմի վրա: Ամենատարբեր ստուդիաներից մեզ ասել են, որ կարևոր չի՝ ֆիլմն ինչքան լավը կլինի, մի շարք ընկերություններ չեն վարձակալի այն: Կարծում եմ, որ սա ամոթալի է, բայց մենք գործ ունենք այս իրականության հետ»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:
Ավելի վաղ Hollywood Reporter-ը անդրադարձել էր «Խոստում» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը։ Կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) ֆիլմի դեմ արշավը սկսվել էր 2016թ․ սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացվելուց հետո, երբ թուրք ժխտողականները IMDb-ում զանգվածայնորեն դնելով 1՝ իջեցրել էին ֆիլմի վարկանիշը։
Նշենք, որ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին:
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15