ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին մասնակցությունից, մինչև մրցույթի կազմակերպիչները բարեփոխումներ չանցկացնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Դեռևս մինչ Յուլյա Սամոյլովայի հետ կապված իրավիճակը ես կողմ չէի նրան, որ Ռուսաստանը մասնակցի այդ մրցույթին», - ասել է Կիրկորովը:
Երգչի խոսքով` ինքն ամենաշատը չի ընդունում այն, որ քվեարկության ժամանակ գնահատականը հավասար է բաժանվում հանդիսատեսի և ժյուրիի միջև: Նրա կարծիքով` ձայների տոկոսային հարաբերությունը պետք է կազմի 70:30 կամ 80:20` հօգուտ հանդիսատեսի:
«Իմաստ չունի, որ մենք մասնակցենք մրցույթին, մինչև կազմակերպիչները փոփոխություններ չմտցնեն դրա մեջ, քանի որ մի շարք երկրներ կշարունակեն հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝ անկախ այն բանից` ով կլինի մասնակիցը», - ասել է երգիչը:
Հայտնի է, որ փետրվարին Կիրկորովն արդեն կոչ էր արել բոյկոտել «Եվրատեսիլը»: Երգչի խոսքով` ավելի վաղ ինքը եղել է այդ մրցույթի երկրպագուն, սակայն հետո փոխել է իր կարծիքը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի հյուրընկալող Ուկրաինան 3 տարով արգելել է ռուս երգչուհու մուտքը երկիր: Արգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015 թվականին Մոսկվայից մեկնել է Ղրիմի թերակղզի: Ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում մուտքը Ղրիմ միայն Ուկրաինայի տարածքից:
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
12:42
12:22
12:07
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15