Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունները, գրում է Грузия Online-ը:
Նախարարն ընդգծել է, որ նման, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների առնչությամբ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:
Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է այն համաձայնության մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ
«Ելնելով նրանից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիթորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- բացատրել է նախարարը և ընդգծել, որ կողմերի համար այլ պարտավորություններ այդ համաձայնագիրը չի նախատեսում:
Ինչպես նշում է կայքը, 2011 թվականին ձեռք բերված համաձայնագիրը դեռ այդպես էլ ուժի մեջ չի մտել, և ընկերության հետ պայմանագիրը (խոսքը շվեյցարական ընկերության մասին էր), որն իրականացնելու է Աբխազիայում Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռների շրջանառության մոնիթորինգ, դեռ չի կնքվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայով Հայաստան և Վրաստան բեռների տարանցմամբ, հայտարարել է, որ ռուսական կողմը չունի ոչ մի խնդիր առ այն, որ վերականգնվի Աբխազիայով Հայաստան բեռների
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55