Իրանի իշխանությունների գործողությունները հակասում են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) ոգուն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Պաուլո Ջենտիլոնիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան, նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»:
Նա վերստին ԳՀՀՊ-ն որակել է «ահավոր համաձայնագիր», որը «չպետք է ստորագրվեր»: «Չպետք է բանակցությունները վարվեին այն ոգով, որով դրանք անցկացվում էին»,-ասել է Սպիտակ տան տերը: «Ես լիովին պաշտպանում եմ համաձայնագրի կնքումը, բայց դա վատն էր»,-նշել է Թրամփը, հավելելով, որ դա ամենավատ համաձայնագրերից մեկն է, որն ինքը երբեւիցե տեսել է:
Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանի սադրիչ գործողություններն սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: «Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան,
Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- ասել է նա: Նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն: Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքն անտեսում է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն է»։
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել եւ պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի
պայմաններին համապատասխան:
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներից պահանջել է կատարել միջուկային գործարքի պայմանները, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին: «Ամերիկյան ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկել այն, որ Վաշինգտոնը հարկադրված է ընդունել Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարման փաստը»,-նշել է Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55