Ֆրանսիայի երիտասարդական «Շարժում» կազմակերպությունը տեղեկացրել է, որ Ապրիլյան ոգեկոչման միջոցառումների շրջանակներում նախաձեռնել են հատուկ գործողություն․այս մասին հաղորդում է Ֆրանսիայում հրապարակվող «Հառաջ» պարբերականը:
Ըստ լրատվամիջոցի՝ կազմակերպության անդամները Փարիզի որոշ փողոցներ վերակոչում են Հայ դատին նպաստ բերած կամ բերող հանրահայտ անձերի անուններով:
Ըստ «Շարժումի»՝ անվանափոխվում են այն փողոցները, որոնք կրում են բռնապետերի, ցեղապաշտերի կամ գաղութարարների անուններ: Օրինակ՝ Սոսե Մայրիկը փոխարինելու է Աբել Հովըլաքին՝ լեզվաբանին, մարդ, որն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձել է ապացուցել, թե աֆրիկացիները կապիկներ են:
Ցեղասպանության 102-րդ տարելիցին Փարիզի և մերձավոր արվարձանների մի շարք փողոցներ հայ կամ ոչ հայ անձնավորությունների՝ Սոսե Մայրիկի, Սողոմոն Թեհլերյանի, Մոնթե Մելքոնյանի, Զապել Եսայանի անուններով վերակոչելով՝ «Շարժումը» մեծարում է Հայ դատի պաշտպաններին:
Ըստ «Շարժումի»՝ հայ ժողովրդի պայքարը չպետք է անջատել ազատատենչության մյուս պայքարներից:
Այդ պատճառով էլ Հայ դատի զինվորների և պաշտպանների անունները կրող պաստառներով կծածկվեն փողոցների այն ցուցանակները, որոնք կրում են ոչ միայն հայերի նկատմամբ ցեղասպանական կեցվածք ցուցաբերած անձնավորությունների անունները, այլ նաև գաղութարարների, սևամորթների հանդեպ ցեղասպանություն դրսևորողների, հակասեմականների կամ տարբեր ժողովուրդների ճնշողների անուններ:
tert.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55