Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայու թյունից:
Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս.Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով: Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 32.933.500 ՀՀ դրամին համարժեք 65.500 ԱՄՆ դոլար գումար:
Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26