ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել և արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը:
«Այս ծրագրով մենք ստեղծել ենք մեխանիզմ, որով ֆերմերն ինքը կարող է որոշել, թե ինչ գյուղտեխնիկա է նրան հարկավոր գյուղատնտեական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, և եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ և մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են ևս մասնակից դառնալ ծրագրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նախարարին է ներկայացրել Բելառուսում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման պայմանները, պետության կողմից արտադրողներին և մատակարարնեին տրամադրվող աջակցության գործիքները: Քննարկվել են այս ուղղությամբ հայկական և բելառուսական պետական, մասնավոր և ֆինանսական կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր: Մասնավորապես դիտարկել երկու երկրների միջև առկա փոխգործակցության սերտացման հնարավորությունը: Առաջարկվել է նաև ուսումնասիրել հետագայում անտառանյութի վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը:
Բելառուսի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են բելառուսական պարարտանյութը Հայաստանում իրացնելու հնարավորությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցին:
Տեղեկացնելով, որ հունիսի 6-ից 10-ը Մինսկում կազմակերպվելու է ամենամյա «Բելագրո» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը` Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է հայկական կողմին ևս մասնակցել այդ միջոցառմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44