Հայ և օտարերկրացի փաստաբանները Երևանում կայացած համաժողովի ընթացքում քննարկեցին Հայաստանում և արտերկրում գործարարության իրավական պաշտպանության մեխանիզմները: Քննարկման ժամանակ բանախոսները ներկայացրեցին Հայաստանում ներդրումներ կատարելուն, ինչպես նաև արտերկրում ներդրողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործարարներին առնչվող թեմաները:
Հայաստանի փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ օտարերկրյա ներդրողների համար փաստաբանը շատ կարևոր գործընկեր է, քանի որ այդ ոլորտում բազմաթիվ իրավական հարցեր են ծագում: Այդ համատեքստում նա կարևորեց ներդրողների համար փաստաբանների կանխարգելիչ խորհրդատվության տրամադրումը:
«Համաշխարհային բանկի կողմից ներդրումների դյուրությունը գնահատող հարցման արդյունքում 189 պետությունների շարքում Հայաստանը 35-րդն է: Մենք ունենք օտարերկրյա ներդրումները խրախուսող գործող օրենսդրություն, ինչպես նաև այժմ նախատեսված է և շրջանառության մեջ է դրված օտարերկրյա ներդրումների մասին նախագիծ: Կարծում եմ այդքանով բարենպաստ միջավայր է ստեղծվում օտարերկրյա ներդրումների համար: Սակայն ցանկացած պետության համար, տնտեսությունը զարգացնելու ամենակարևոր նախապայմաններից մեկը ներդրումների իրավական պաշտպանությունն է: Դրա համար փաստաբ անների պալատը շահագրգիռ է, քանի որ փաստաբաններն իրենք են նպաստելու, որպեսզի ներդրողները պաշտպանված լինեն` ոչ միայն հարցը դատարան հասնելու ժամանակ, այլ նաև կանխարգելիչ գործողությունների համար»,- ասաց Զոհրաբյանը:
«Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանի խոսքով` իրենց ընկերությունը զբաղվում է ներդրումների ռազմավարական խորհրդատվության տրամադրմամբ: Այն հիմնադրվել է 1969 թվականի Ֆրանսիայում, ներկայումս գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: Ընկերության համար երկու կարևոր ուղղություններ կան` կառավարման համակարգերի համար միջազգային մենեջմենթի մեխանիզմների ներդրում և Հայաստանում ներդրողների ներգրավում:
«Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար ամենագայթակղիչ տարրերից մեկն աշխատուժն է: Եթե համեմատենք օտարերկրյա աշխատուժի հետ, ապա այստեղ այն բավականին բարձր է: Մարդիկ տրամադրված են աշխատելու: Մյուս տարրերից են աշխատուժի ծախսը, անշարժ գույքի մատչելի գները: Եթե համեմատելու լինենք եվրոպական երկրների հետ, ապա Հայաստանի հարկային դաշտը բավականին լավ վիճակում է: Իրավական դաշտի համար հարկավոր են բարելավումներ, նոր մեթոդներ, դատարանները պետք է ավելի կատարելագործվեն: Այդ դեպքում միջազգային ներդրողներն ավելի վստահ կզգան իրենց և հեշտ կլինի ն երդրումներ կատարելու համար»,- ասաց Սեմերջյանը:
«Փաստաբանն ամեն անգամ որոշակի գումարի հոսքերի առնչվելու դեպքում, պետք է դա իրականացնի «Կարպա» կառույցի գումարային հաշիվներով։ Դա պաշտպանվածություն է հաղորդում փաստաբաններին ու նրանց վստահորդներին։ «Կարպա» համակարգը փաստաբանների փոխարեն որոշակի պարտավորություններ է ստանձնում` պետական մարմինների հետ հարաբերությունների ժամանակ, և արդյունքում՝ գումարային հոսքեր են ապահովում փաստաբանական համայնքի համար»,- ասաց նա` հավելելով, որ այդ համակարգի շնորհիվ փաստաբանները հնարավորություններ են ստանում` առավելագույնս հեշտ ընթացակարգով իրականացնել ստանձնած պարտավորությունները:
Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։
«Համաշխարհային բիզնեսի մոտ 9 տոկոսում կա կոռուպցիա, որը լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար», -նշեց Թորոսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26