Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ ապրիլի 21-ին, Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի թաղամասից:
Ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող, քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստովանեց, որ մայրաքաղաքում կան խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն:
«Երեւանն ունի բազում խնդիրներ, որոնք գիտենք մենք շատ լավ, շատ խնդիրներ կան, որոնք ձեզ հետ շփվելով ենք ի հայտ բերել: Վստահ ենք, որ մեր փորձառու թիմով կարող ենք լուծում տալ այդ խնդիրներին: Ներկայացնում ենք «Հանուն Երեւանի» մեր ծրագիրը, մեր տեսլականը, մեր երեւանցիների ապագան: Վստահ ենք, որ մեզ հնարավորություն կտաք շարունակելու այն ծրագրերը, որոնք միասին ենք սկսել եւ շարունակելու ենք ավելի զարգացնել մեր քաղաքը, բարեկեցությունն ապահովել, այն հարմարավետությունը, որը բոլորս ենք ցանկանում, փորձելու ենք բոլորն իրականությունս դարձնել միասին»,- ասաց Տարոն Մարգարյանը:
ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք չեն եկել խոստումներով, եկել են էրեբունցիներից խնդրելու նրանց վստահության քվեն, որ կարողանան շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են արդեն:
Նշենք, որ ՀՀԿ-ի կարգախոսն է «Հանուն Երեւանի»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ելք» եւ «Երկիր Ծիրանի»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26