Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տարանցման վերսկսման հարցում, նորություն չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ նախկինում մի քանի անգամ հնչել է առաջարկ, որ վերակառուցվի Հայաստան-Աբխազիա երկաթուղին:
«Եղել են դեպքեր, որ Վրաստանը դեմ չի արտահայտվել: Նաև Ռուսաստանի կողմից առարկություններ չեն եղել: Այստեղ խնդիրն այն է, որ Աբխազիան միշտ մեկ խնդիր է բարձրացրել, որ երկաթգիծը կարող է վերականգնվել այն դեպքում, եթե նա որպես հավասար կողմ մասնակցի բանակցություններին»,-նշեց նա՝ հավելելով, որ դրան, իհարկե, դեմ է Վրաստանը:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ այստեղ խնդիրը քաղաքական է: «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի՝ իր ռազմավարական գործընկերոջ հետ մշտական կապի մեջ լինելու հարցում: Աբխազիայով ավելի մատչելի կլինի փոխադրումներ իրականացնելը: Հայաստանն էլ այստեղ շահում է: Խնդիրը Աբխազիայի և Վրաստանի միջև է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նախկինում, երբ վրացական իշխանությունները կողմ արտահայտվեցին Աբխազիայով բեռների տարանցման կազմակերպմանը, Աբխազիան շատ կոշտ ձևով բարձրացրեց իր ստատուսի հարցը:
«Դժվարանում եմ ասել, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին ներքաշել այս կոնֆլիկտում, բայց կարող եմ ասել, որ Հայաստանը տնտեսապես շահելու է, եթե համաձայնությունը լինի: Մենք պետք է փորձենք աշխատել Վրաստանի հետ, համոզենք վրացական կողմին»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի քննադատությունն ու արձագանքը՝ Լավրովի հայտարարության հետ կապված, պայմանավորված էր նրանով, որ ՌԴ արտգործնախարարը այցելել էր Աբխազիա և Սուխումիից էր հայտարարություն արել:
«Եթե Լավրովը հայտարարություն աներ Մոսկվայից, Վրաստանի համար դա այդքան ցավոտ չէր լինի: Վրաստանը դա ընդունեց որպես ոտնձգություն իր սահմանների նկատմամբ»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ եթե Վրաստանը համաձայնվի, որ Աբխազիան որպես հավասար անդամ մասնակցի տարանցիկ ճանապարհի կառուցման գործընթացին, կնշանակի, որ դա Աբխազիայի սուվերենության էլեմենտներից մեկի ճանաչումն է:
«Վրաստանը դրան չի համաձայնի: Այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ: Այստեղ ամեն ինչի խոչընդոտը քաղաքական բաղադրիչն է: Այստեղ բոլոր կողմերն էլ տնտեսապես շահ ունեն, բայց քաղաքական շահը միշտ առաջին պլանում է լինում»,- նշեց նա:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26