Երևանում ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61.2, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 և Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը: Ավելին հարցվածների 62.3 համոզմունք է հայտնել,ո ր հենց Տարոն Մարգարյանն է ունակ լուծել Երևանի առջև ծառացած հիմնախնդիրները: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 12.1, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝4.2 տոկոսը:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա հարցվածների 54.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է քվեարկությանը, մինչդեռ 9.4 տոկոսը հայտարարել է, որ հաստատ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Gallup International Association-ի հայաստանյում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ հաջորդ հարցումը կիրականցվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Հատկանշանական է, որ վերջին չորս տարիների ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները լիովին դրական է գնահատել հարցվածների 9.4 տոկոսը: Փոփոխություններն ավելի շուտ դրական է որակել հարցվածների 55. 2 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19.8 տոկոսը:
Հարցին՝ որոնք են իրենց համայնքի կամ շենքի հարակից տարածքների հիմնական խնդիրները, երևանցիների 33.5 պատասխանել է ՝ մարքրությունը,17 տոկոսը՝ մուտքերի վատ վիճակը, 16.3 տոկոսն էլ պատասխանել է՝ քաղաքային տրամսպորտի խնդիրները:
«Երևանցիներից նաև հետաքրքրվել ենք՝ որոնք են իրենց կարծիքով վերջին տարիների դրական ծրագրերը, որ իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: Հարցվածների 27.9 տոկոսը պատասխանել է՝ քաղաքի տեսքի բարելավում, 20 տոկոսը՝ բակերի բարեկարգում, 17.6 տոկոսը՝ նստարանների տեղադրում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե քաղաքային իշխանությունների կողմից ինչպիսի միջոցառումներ կցանկանային իրականացված տեսնել, մարդկանց 32.2 տոկոսը նշել է՝ կանաչապատ տարածքների ավելացում, 20.3 տոկսը՝ մշակութային ծրագրերի իրականացում»,- նշեց բանախոսը:
«Էմ Փի Զի» ՍՊԸ-ի աշխատակիցները մայրաքաղաքի բնակիչներն խնդրել են 1-5 բալանոց սանդղակով գնահատել քաղաքային տրանսպորտի վիճակը, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր ցուցանիշներն են: Ըստ այդմ՝ հասարակական տրանսպորտի վիճակը գնահատվել է 2.8 բալով, քաղաքի մաքրությունը 3 բալով, իսկ ահա լուսավորությունը 4 բալով:
Հարցվածներին խնդրել են նույն բալային սանդղակով գնահատել նաև կանաչապատ տարածքների վիճակը: Ամենավատ վիճակն արձանագրվել է Շենգավիթ և Նուբարաշեն վարչակա շրջաններում, ամենալավ վիճակը՝ Ավանում և Դավիթաշենում: Ինչ վերաբերում է վարչական շրջանների ճարտարապետական տեսքին, ապա, ըստ 1-5 բալային համակարգով ամենալավ վիճակը՝4 բալ, արձանագրվել է Կենտրոնում:
Մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքը շատ լավ է գնահատել հարցվածների 11.5 , ավելի շուտ լավ՝ 69.3, ավելի շուտ վատ՝ 14.3 և շատ վատ՝ 4.1 տոկոսը:
Վերջում Արամ Նավասարդյանը հույս հայտնեց, որ Երևանի քաղաքապետի թեկնածուները լրջորեն հաշվի կառնեն հարցման արդյունքները: Նա հիշեցրեց, որ ԱԺ ընտրությունների շեմի իրենց հարցումները կասկածի տակ էին դնում հատկապես «ՕՐՕ դաշինքը» և Հայկական վերածնունդ կուսակցությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրենց կանախատեսումներում առավել քան ճիշտ էին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26