Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, նշեց, որ երկու ուղղությամբ են իրենց աշխաանքներն իրականացնում: Պատրաստվում են ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը և շարունակում են Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները:
«Տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք, աշխատանքները շարունակվում են, դրանք տարիների երկարաժամկետ աշխատանք է և չեմ կարող ասել, թե մի օր այն կավարտենք, քանի որ նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է և եթե որոշակի քանակի հասնեն՝ երեք հարյուր հազարի, ապա կտեղադրեն»,-ասաց նա:
Ամատունի Վիրաբյանը նշեց նաև, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ ևս փաստաթղթեր է պատրաստում, որի հետ կապված համագործակցում են Ռուսաստանի հետ և արդյունքում Մոսկվայում տպագրվելու է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն, որտեղ նաև ընդգրկվելու է Ցեղասպանությանը վերաբերղ փաստեր:
Անդրադառնալով մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին՝ Ազգային արխիվի տնօրենն ասաց.«Հայոց պետականության վերականգնումը մայիսյան հերոսամարտի ճակատամարտերի արդյունք էր: Երեկ ՀՀ նախագահը պետական կառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, և Ազգային արխիվը կարևոր անելիքներ ունի»,-ասաց նա և հայտնեց, որ նախատեսում են մայիսյան հերոսամարտերի լուսանկարների քարտեզներ, տեսանյութերի, փաստաթղթերի ցուցահանդես, որը փորձելու են տարբեր երկրներում ներկայացնել։ Նա նաև նշեց, որ հատկապես սփյուռքյան կազմակերպությունների հետ են համագործակցելու:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատուցումը մեկ-երկու տարվա խնդիր չէ, տասնամյակների խնդիր է»,- ասաց նա և նշեց, որ բոլոր նյութերը թարգմանվում են տարբեր լեզուներով, քանի որ մենք ճանաչելու խնդիր չունենք, այլ համաշխարհային հանրության համար ենք դա անում:
զ Վիրաբյանը հայտնեց նաև, որ այսօր Թուրքիայում բավական արխիվներ բացվել են, իսկ հինգ տարի առաջ լուրջ սահմանափակումներ կային, սակայն մենք չենք օգտվում, քանի որ օսմանագետների խնդիր ունենք:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26