Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 24-ին Աստանայում, ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովում, խոսել Է արդի մակրոտնտեսական մարտահրավերների մասին: Այս մասին տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը: Սարգսյանը իր ելույթում նշել Է, որ վերջին 1015 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք Էական փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական իրադրության վրա: «Նախ, մեծացել Է փոփոխությունների արագությունն ու անկանխատեսելիությունը: Շատ արագ Է փոխվում ղեկավարների օրակարգը, հայտնվում են նոր մարտահրավերներ ու ռիսկեր, միաժամանակ նոր հնարավորություններ,ասել Է ԵԱՏՀի կոլեգիայի նախագահը: Երկրորդ՝ աշխարհն Էլ ավելի Է փոքրացել, եւ խորացել Է երկրների տնտեսությունների փոխկախվածությունը: Բացի այդ, ՀՆԱի աճի տեմպերը դարձյալ առաջ են անցել արտաքին առեւտրի աճի տեմպերից, իսկ հավելադիր արժեքն առավելագույնի Է հասնում մտավոր աշխատանքի առավել մեծ բաժնով եւ բարձրորակավորման ծառայությունների նոր ճյուղերում, որտեղ զարգացող երկրները զիջում են զարգացած երկրներին: Մակրոտնտեսական կարգավորման ոլորտում իրագործվող ծրագրերն ու քաղաքականությունները բավարար չեն: Հարկ Է հիշել մեր տարածաշրջանի երկրներում հումքային ապրանքների գների անկման կապակցությամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանումների հետ կապված վիճակը, որն Էականորեն ազդեց մակրոտնտեսական իրադրության վրա: Այն իրենց վրա առանձնապես զգացին փոքր տնտեսությունները՝ բախվելով արտահանական ներուժը կորցնելու սպառնալիքին, ինչը եւ ստիպեց բոլոր պետություններին՝ կայունացման արտակարգ միջոցներ ձեռնարկել»: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ տարածաշրջանի երկրների համար ժամանակակից մարտահրավերների պատասխանը տարածաշրջանային ինտեգրացման խորացումն Է: «Մասնավորապես, այսօր դրանով են զբաղվում Եվրասիական տնտեսական միությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը,ասել Է ԵԱՏՀի նախագահը:Մեր գործունեությունը նպատակամղված Է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության կարգավորմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունը եւ զարգացման կայունությունը գնաճի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաեւ համատեղ պատասխանենք արդի մարտահրավերներին»: «Երբեմն թվում Է, թե առանձնաբար կարելի Է ավելի արագ մեծացնել ներքին համախառն արդյունքի աճի ներուժը, բայց նման աճը անկայուն կլինի, եւ տնտեսությունն ավելի մեծ չափով ենթակա կլինի անբարենպաստ արտաքին գործոնների ազդեցությանը: Այսպիսով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման խորացումը կարող Է դառնալ մակրոտնտեսական կայունության եւ կայուն տնտեսական աճի ապահովման հիմնական գործոնը»,ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55