Ցեղասպանությունը վերապրածի չորրորդ սերունդը ներկայացնող դիզայներ Աննա Ասլանյանին 1915 թվականին կատարվածի մասին պապիկն է պատմել, ում հայրն ու մայրն էլ այդ ժամանակ Արևմտյան Հայաստանից բռնել են գաղթի ճանապարհը և հասել Արևելյան Հայաստան՝ Թալին:
«Մուշից են նրանք եկել,- Tert.am-ին պատմեց նա,- պապիկիս հայրը շատ մեծ ընտանիք է ունեցել՝ թոռներ, ծոռներ, մեծ գերդաստան, որտեղից փրկվեցին ընդամենը երեք տղաներ՝ մեկը՝ 7, մյուսը՝ 9, երրորդ էլ՝ 4 տարեկան: Երեք եղբայրներն էլ միասին են եղել, ճանապարհին կորցրել են իրենց մի եղբորը: Նրանք Մուշի Աղջվան գյուղից գաղթել են Արևելյան Հայաստան և այստեղ էլ ընտանիք են կազմել: Ուժ են գտել իրենց մեջ կյանքը շարունակելու»:
Աննա Ասլանյանի պատմածով՝ պապիկի մոր վերապրածն էլ շատ ծանր է եղել, ամբողջ ընտանիքից միայն նա է կենդանի մնացել, և բազում դժվարությունների գնով հաստատվել Արևելյան Հայաստանում: «Պապիկիս ծնողները՝ Շուշանը և Սեդրակն այստեղ են արդեն ծանոթացել և իրենց ընտանիքը կազմել»,- նշեց նա:
Աննա Ասլանյանի խոսքով՝ ինքը, որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, պարտավորվածություն ունի, նախ և առաջ լսելու և չկորցնելու իր նախնիները պատմությունները: Ըստ նրա՝ նախ պետք է ճանաչենք մեր պատմությունը, այն, ինչ ունենք, իմանանք, թե որտեղից ենք մենք գալիս և ուր ենք գնում:
Ցեղասպանությունը վերապրածի ժառանգն արդեն ինքն է վերապատմում իր նախնիների անցած ճանապարհի դժվարությունները․«Եղբայրներով ցուլեր են ունեցել: Ցլերին տարել են Մուշի կողքի գետերից մեկը լողացնելու, և երբ վերադարձել են, տեսել են, որ բոլորը վիրավորվել են, մահացել: Իրենք որոշել են ճամփա ընկել և փրկել իրենց: Իրենք երկու եզների և սայլի հետ երկու եղբայրները փախել են: Երեք տարի է տևել նրանց դեգերումները, հասել են Երևան, ճանապարհին կորցրել են իրենց սայլը, իրենց մի եզը, և արդեն վերջում մնացել է մեկ եզ: Արդեն Արևելյան Հայաստանում այդ մեկ եզով ապրում էին․ բեռներ էին փոխադրում կոպեկներով և ապրում»:
Աննա Ասլանյանի խոսքով՝ իր պապիկը միշտ ցավով է խոսել իր հայրիկի հետ կատարվածի մասին: «Նրանց հիշողությունների մեջ աննկարագրելի չափերի ցավ կա: Բայց նրանք մեզ այդ ցավը չեն փոխանցել: Հակառակը նրանք փոխանցել են մեզ, որ պետք է ուժեղ լինենք և կարողանանք դիմակայել կյանքի դժվարություններին»,- ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26