Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին: Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես արտակարգ իրավիճակների դեմ պայքարին:
Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ կառավարության և ԱԻ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Է. Տագուչիին և Ճապոնիայի կառավարությանը՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը նշեց, որ Հայաստանի համագործակցության աշխարհագրությունը սկսվում է ԱՄՆ-ից ու հասնում մինչև Ճապոնիա, բայց այն ծրագրերը, որոնք մեր երկիրն իրականացնում է ճապոնական կողմի հետ, առանձնանում են բարձր արդյունավետությամբ:
- Դեռևս 2010 թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը հրշեջ-փրկարարական 28 նոր մեքենա հատկացրեց ՀՀ ԱԻ նախարարությանը: 2012 թ. սկսած՝ թե մարզերում, թե Երևանում մեր ճապոնացի գործընկերների հետ մեծ աշխատանքներ են տարվում աղետների ռիսկի նվազեցման և սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ: Այժմ ճապոնացի գործընկերների հետ մեծ աշխատանք է տարվում սողանքային ռիսկերի կառավարման ոլորտում: Ակտիվ համագործակցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կատարելագործվում և վերապատրաստվում են Ճապոնիայում: Այսպիսով` մեր համագործակցությունը շարունակական և շատ արդյունավետ է,- ասաց Հ. Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ և ԱԳ նախարարներին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին հույս հայտնեց, որ փոխգործակցությունը հետագայում ևս կլինի նույնչափ արդյունավետ:
- Ինձ համար մեծ պատիվ է Ճապոնիայի կառավարության անունից ստորագրել այս փաստաթուղթը՝ սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով Ճապոնիան Հայաստանին տրամադրում է 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որի միջոցով Հայաստանը ձեռք կբերի տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք հիմնականում արտադրված են Ճապոնիայի՝ 2011 թ. ցունամիից տուժած շրջաններում: Սրա հիմնական նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումն է, բայց այն կնպաստի նաև աղետից տուժած Ճապոնիայի արևելյան շրջանների զարգացմանը: Վստահ եմ, որ սա մի նոր քայլ է՝ ընդլայնելու հայ-ճապոնական համագործակցությունը, ոչ միայն կառավարությունների մակարդակով, այլև՝ երկու ժողովուրդների միջև,- եզրափակեց Է. Տագուչին:
Հայ-ճապոնական հարաբերությունները՝ հատկապես ԱԻ կանխման և հետևանքների վերացման բնագավառներում, վերջին տարիներին բավականին աշխուժ են: Սա առաջին հերթին պայմանավորված է երկու պետությունների՝ արտակարգ իրավիճակներին, բնական և տեխնածին ռիսկերին նույնավեկտոր մոտեցմամբ:
Նշենք, որ ճապոնական կողմը պարբերաբար աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությանը նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման, ոլորտի մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում: Այս ծրագրերն իրականացվում են ոչ միայն միջնորդավորված (ՄԱԿ-ի ծրագրերով), այլև ուղղակի՝ փոխայցելությունների ու հանդիպումների միջոցով: Հայաստանն ու Ճապոնիան ունեն երկրաշարժերի բարձր ռիսկայնություն, որը ևս երկկողմ համագործակցության խթան է:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55