Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արևմտամետ սրտերին», որտեղ հարվածները դիտարկվել են որպես նշան առ այն, որ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կոշտ ձևով գործել ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան՝ ներկայացնելով բանախոսների տեսակետներ։
«Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Սիրիայում՝ Tomahawk հրթիռների արձակումը, փոխեց իրավիճակը շատ դրամատիկ կերպով»,-ասել է Տարածաշրջանային հետազոտությունների երևանյան կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։ «Կրեմլն այժմ պետք է շատ ավելի զգույշ լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ դա հավանաբար փոքր-ինչ կդանդաղեցնի Կովկասում մեկ այլ պատերազմի հավանականությունը։
Շահնազարյանը խոսել է ապրիլի 20-21-ը Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի անվտանգության ֆորումի շրջանակում։ Թրամփի վարչակազմի անորոշ արտաքին քաղաքականությունը եղել է միջոցառման հիմնական թեման։ Եվ եթե կային մտավախություններ, որ Ռուսաստանը կարող է մեղմ լինել Ռուսաստանի նկատմամբ, Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն ի չիք դարձրին դրանք։
«Մենք տեսանք, թե որքան վախեցած էին ռուսները հարվածներից հետո»,-ասել է Նոդար Խարշիլաձեն՝ Վրաստանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը, ով նախկինում եղել է պաշտպանության և ներքին գործերի փոխնախարար։ Նրա խոսքով՝ նրանք ճանաչում են ուժը, երբ տեսնում են այն, և ճանաչում են թուլությունը, երբ տեսնում են այն։
Մեկ այլ բանախոս՝ Վաշինգտոնում Վրաստանի նախկին դեսպան Բատու Կուտելիան, Թրամփի արտաքին քաղաքականությունում տեսել է Ռոնալդ Ռեյգանի հետքերը։ «Դա տարբեր, թվացյալ հակասական հայտարարությունների միքս չէ, այլ բավականին շրջահոսելի քաղաքականություն»,-ասել է նա։
Կուտելիան, ով ներկայում հանդիսանում է Վրաստանում Ատլանտյան խորհրդի փոխնախագահը, ասել է, որ գործընկերների հետ փորձել է մշակել Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը՝ հիմնված այն բանի վրա, թե ինչ է նա ասել և ինչ արել մինչև հիմա։ «Որքան էլ տարօրինակ է, այն խիստ նման է նախագահ Ռեյգանի Ազգային անվտանգության որոշման հրաման 75-ին։ Արդյո՞ք Թրամփը կլինի նոր Ռեյգան թե ոչ, պատմությունը կդատի»-ասել է նա։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55