Վրաստանի հայկական համայնքը Թբիլիսիի քաղաքապետարանից խորհուրդ է ստացել Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիաներ չանցկացնել՝ կապված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հետ: Պաշտոնական պատճառաբանություն է նշվել ավտոմոբիլային երթևեկության համար խոչընդոտների հնարավոր ստեղծումը: Այդ մասին գրում է Независимая Газета-ն՝ նշելով, սակայն, որ հայկական համայնքն իր ծրագրերը փոխել չի պատրաստվում:
Կայքը նշում է, որ Վրաստանի սահմանադրության համաձայն՝ ցանկացած խաղաղ ակցիայի անցկացման համար, որը չի սպառնում պետականությանը, իշխանությունների թույլտվություն չի պահանջվում: Անհրաժեշտ է պարզապես ծանուցել տեղի կամ քաղաքային իշխանություններին միջոցառման անցկացման տեղի և ժամանակի անցկացման մասին՝ կարճ նկարագրելով դրա ուղղվածությունը: Իր հերթին՝ իշխանության մարմինները, ստանալով ծանուցումը, պետք է այն ի գիտություն ընդունեն և իրավունք ունեն պատասխանելու դրան, միայն եթե նույն վայրում և նույն ժամանակահատվածում արդեն նախատեսված է այլ ակցիայի անցկացում: Այդ դեպքում նամակում պետք է առաջարկվի միջոցառման անցկացման այլ վայր:
Թբիլիսիի քաղաքապետարանը, սակայն, գրավոր խորհուրդ է տվել Վրաստանի հայկական համայնքին չանցկացնել ակցիա Թուրքիայի դեսպանատան դիմաց, քանի որ դա կարող է խոչընդոտել մեքենաների երթևեկությանը: Խստորեն հետևելով օրենքին՝ քաղաքապետարանը գերազանցել է լիազորությունները, քանի որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ ոչ մի այլ միջոցառում նախատեսված չի եղել, գրում է լրատվամիջոցը:
JAM-news պարբերականը մեջբերել է Վրաստանի հայերի համայնքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օհանովի խոսքերը, որը հայտարարել է, որ քաղաքապետարանի նամակը «տհաճ անակնկալ էր»:
«Բայց մենք այն չենք գնահատում որպես արգելք, և չենք փոխելու երկուշաբթի օրվա մեր ծրագրերը, որովհետև գործում ենք Վրաստանի սահմանադրության շրջանակում, որը մեզ խոսքի և արտահայտման իրավունք է տալիս: Թբիլիսիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան անց է կացվում 2005 թվականից, և մենք երբեք չենք բախվել քաղաքապետարանի կողմից նման վերաբերմունքի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կան որոշակի ենթադրություններ քաղաքապետարանի պատասխանի քաղաքական երանգի վերաբերյալ, սակայն այդ թեման նա չի զարգացրել՝ նշելով, որ կազմակերպությունը չի ցանկանում նվազագույն լարվածություն մտցնել պետությունների միջև հարաբերություններում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34