ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պնդում է, որ ԱԺ ընտրություններից առաջ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի գործով օրինականությունը պահպանվել է: Այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես, Ջրառատի դանակահարության գործով նախաքննությունը կատարվել օրինականության սահմաններում:
«Բոլոր դեպքերով, նաեւ Ջրառատի, օրինականությունը պահպանվել է»,-ասաց Աղվան Հովսեփյանը:
Դիտարկմանը, որ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը տուժող է ճանաչվել, այն դեպքում երբ նա զենք է պահել միջադեպի մասնակիցներից մեկի վրա, Աղվան Հովսեփյանն ասաց, որ եթե որեւէ մեկը նման մանրամասներ գիտի, թող քննչական կոմիտեում ցուցմունք տա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (Խուլիգանությունը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, 26-ամյա Հակոբ Մելքոնյանը եւ 53-ամյա Մելիք Մելքոնյանը:
Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների, հարձակվողները դուրս են եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26