Ստամբուլում այսօր` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, տեղի հայ համայնքը միջոցառումների ակտիվ շարք կանցկացնի՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արդեն նախօրեին Music of Armenia-ի և «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի համատեղ ջանքերով կայացել է «102 քայլ» համերգային ծրագիրը:
Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի շենքում կայացել է Դերսիմում 1915 և 1937 թվականների ցեղասպանությունների ժամանակ որբացած հայ մանուկներին նվիրված «Վանքի երեխաները» անվանումով ֆիլմի հատուկ ցուցադրությունը:
Ինչպես հայտնում է «Ակօսը», գլխավոր միջոցառումը կկայանա այսօր՝ օրվա երկրորդ կեսին. Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեթ հրապարակում հայ համայնքը մոմավառությամբ ու նստացույցով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ մոմավառությանը կմասնակցեն հայ, թուրք, քուրդ, հույն մտավորականներ, հասարակական գործիչներ, գրող-հրապարակախոսներ և մշակութային ու քաղաքական գործիչներ:
Հայտնի է, որ մինչ այդ հիշատակի արարողություն կանցկացվի 2011թ.-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ` Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Նախատեսվում է նաև, որ հիշատակի երեկոները կշարունակվեն նաև Ստամբուլում գործող մի շարք հայկական հիմնադրամների, միությունների ու կազմակերպությունների կողմից:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45