Ամերիկյան NBC հեռուստաընկերության և The Wall Street Journal պարբերականի համատեղ անկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը:
Թրամփի նախագահության առաջին 100 օրվա արդյունքների համաձայն՝ նախագահի վարկանիշը 1945թ. սկսած ամենացածրն է:
Ապրիլի 23-ին հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 40%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը, մինչդեռ 54%-ը դեմ է:
Բացի այդ, Թրամփի աշխատանքի մեկնարկը լավ կամ շատ լավ է գնահատել հարցվածների 35%-ը, իսկ միջին կամ վատ՝ 64%-ը:
Նմանատիպ արդյունք է տվել ABC-ի և The Washington Post-ի համատեղ անկացրած սոցհարցումը. հարցվածների 42%-ը հավանություն է տվել Միացյալ Նահանգների նախագահի գործունեությանը, իսկ 53%-ը՝ ոչ:
Հեղինակավոր Gallup ընկերության մարտի 28-ին հրապարակած սոցհարցման արդյունքները վկայում էին, որ Թրամփի գործունեությանը կողմ է հարցված ամերիկացիների 35%-ը, դեմ՝ 59%-ը:
Մինչդեռ Թրամփը, մեկնաբանելով ցածր վարկանիշը, ստեղծված պատկերի համար մեղադրել է լրատվամիջոցներին ու իր դեմ ուղղված կեղծ նորություններ տարածողներին:
Twitter-ում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ նոր սոցհարցման արդյունքներն այդքան էլ վատը չեն, եթե հաշվի առնել այն հանգամանքը, որ լրատվամիջոցների մեծ մասը կեղծ են ու գրեթե միշտ իր դեմ տրամադրված:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55