Պետք է գործ անել, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, պետք է հաջողության հասնել և դրանով ցույց տալ Հայաստանի հարևան երկրներին, որ իրենց ուզածը չի ստացվում:
Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
«Ես վստահ եմ, որ մենք որպես ազգ կարող ենք լինել հաջող և այդ հաջողությամբ կարող ենք հաղթել բոլոր դժվարությունները, իսկ հաջողության հասնելու համար պետք է միանա Սփյուռքն ու հայությունը և գործ անենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Այդ հաջողությամբ և զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվում, որ մենք մեր լուման ենք ներդնում աշխարհի զարգացման մեջ և մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը, հիշելով, թե ինչ եղել է 102 տարի առաջ, հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք, որ 3000 տարվա պատմություն ունենք»:
Հարցին, թե քննադատություններ կան, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ կան, իսկ մենք խոսում են ենք Ցեղասպանությունից, որքանո՞վ են պաշտպանված ՀՀ-ում մարդու իրավունքները, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը դրա մասնագետը չէ:
Ինչ վերաբերում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ մրցանակաբաշխությունը մարդու արժանիքների մասին է:
Հարցին, թե իշխանությունները փոփոխություններ են խոստանում, Ռուբեն Վարդանյանը հավատո՞ւմ է փոփոխությունների, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը լավատես է. «Մենք 17 տարի առաջ սկսել ենք ծրագրեր և պետք է հավատանք, գնանք առաջ: Հեշտ է ասել, թե ինչու չի ստացվում, շատ հեշտ է ասել, թե ով է մեղավոր, սակայն անելը դժվար բան է, և պիտի անենք»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26