Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականն անդրադարձել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմին՝ նշելով, որ ճնշող ազդեցություն թողնող և միևնույն ժամանակ ոգևորիչ կինոնկարը պատմում է համաշխարհային պատմության՝ ամերիկացիների մեծ մասին անծանոթ էջերից մեկի մասին:
Հոդվածագիր Լենս Սիմենսը, որը նաև քաղաքական և պատմական ակտիվիստ է, նշում է, որ մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներ հետևողականություն են դրսևորում և, ի հեճուկս Թուրքիայի կառավարության վարած ժխտողական քաղաքականության, մանրամասն ներկայացնում են Հայոց ցեղասպանության թեման:
«Ես՝ որպես պատմության և քաղաքական գիտության մասնագետ, չեմ հիշում մի դեպք, երբ ուսանելու տարիներին և դրան հաջորդած ժամանակահատվածում լսած լինեի հայերի ցեղասպանության մասին»,-գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ այդ մասին իմացել է միայն 1980-ականներին՝ ԱՄՆ սենատում աշխատանքի անցնելուց հետո:
«Ես ապշեցի, երբ բացահայտեցի ճշմարտությունը, որն այժմ փորձ է արվել ներկայացնել ֆիլմի տեսքով: Իհարկե, չեմ կարծում, որ հանդիսատեսի մեծ մասը ֆիլմի տոմսը կգնի մարդկության պատմության մութ էջերից մեկը բացահայտելու համար, բայց սրտանց կուզենայի, որ մարդիկ ֆիլմը դիտելու գնային պատմամշակութային տեսանկյունից միջազգային կարևորություն ունեցող հարցին ծանոթանալու համար: Այս ֆիլմը կարևոր հայտարարություն է՝ արված կարևոր հարցի շուրջ և աշխարհի համար չափազանաց կարևոր ժամանակահատվածում: «Խոստումը» մեզ իրազեկելուն ու այդ թեմայի վերաբերյալ ավելին իմանալուն ուղղված փորձ է»,-գրում է Սիմենսը՝ նկատելով, որ պատմությունից դասեր քաղելու դեպքում հնարավոր է լուծում գտնել ներկայում առկա աշխարհաքաղաքական խնդիրների համար:
Դիմելով Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ Սիմենսը կոչ է անում դասեր քաղել պատմությունից, առերեսվել դրան ու փորձել լուծում գտնել խնդիրներին:
«Արտաքին քաղաքականությունը բարդ, բայց ճշգրիտ «վարժություն» է՝ մտածված ու չկանխամտածված հետևանքներով: Ուստի՝ դրան չի կարելի թեթև վերաբերվել: Դրա փորձագետները, որոնք աշխատում են ԱՄՆ պետդեպում ու աշխարհի տարբեր անկյուններում գտնվող դեսպանատներում, կարող են լույս սփռել այդ մութ հարցի վրա: Մինչդեռ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դա չի անում:
Գործի՛ անցեք ու սկսե՛ք լուծել այն խնդիրները, որոնք դուք միայն ավելի եք բարդացնում ռազմաշունչ սպառնալիքներով՝ է՛լ ավելի լարելով տարբեր պետությունների միջև առանց այդ էլ սրված հարաբերությունները: Եվ վերջապես իրականացրե՛ք ժողովրդին ու ընտրական կոլեգիային տրված խոստումը», -եզրափակել է Սիմենսը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55